Թափուր աշխատատեղեր
Էջը թարմացվել է 14.05.2023 08:47
Ընդհանուր նկարագրություն
Գիտելիքով զինված ուսանողին աջակցելը մեր ընկերության բիզնես-մշակույթի մի մասն է կազմում: Հայաստանում մեր գործունեության առաջին իսկ տարվանից ապահովագրություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին մենք շնորհում ենք «ԼԻԳԱ Ինշուրանս» անվանական կրթաթոշակ:
Այս տարի ընտրված ուսանողները կստանան.
- տվյալ ուսումնական տարվա ընթացքում տվյալ ուսումնական տարվա վարձի 50%-ի չափով կրթաթոշակ
- հնարավորություն առաջնահերթության կարգով մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին
- իրենց նախընտրելի մասնագիտական բաժիններում ստաժավորում անցնելու
- ինչպես նաև առաջնահերթության կարգով մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին:
Ո՞ր ԲՈՒՀ-երն են ներառված ծրագրում
- ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի բաժին
- ԵՊՀ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ
- ՀՊՏՀ, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
- ՀՖՀՀ, Ֆինանսական ֆակուլտետ, բանկային գործ և ապահովագրության բաժին
- ՀՖՀՀ, Կառավարման ֆակուլտետ,
- Հայ-Ռուսանական (Սլավոնական) համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
- Ագրարային համալսարան, ֆինանսական ֆակուլտետ
- Կարող են դիմել նաև ապահովագրությամբ հետաքրքրված այլ բուհերի և ֆակուլտետների ուսանողներ
Ո՞վ կարող է ստանալ «ԼԻԳԱ Ինշուրանս» անվանական կրթաթոշակ․
Կրթաթոշակին կարող են հավակնել 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր հետաքրքրված են ապահովագրությամբ, մեծ ցանկություն ունեն «ԼԻԳԱ Իշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։
Ի՞նչ կտա Ձեզ մասնակցությունն այս մրցույթին.
- Կրթաթոշակ՝ տարեկան վարձավճարի 50%-ի չափով
- ԼԻԳԱ Ինշուրանսի տարբեր բաժիններում ստաժավորում անցնելու հնարավորություն /մինիմալ շաբաթական 20 ժամ/:
- Հնարավորություն ծանոթանալու ԼԻԳԱ Ինշուրանսի կորպորատիվ մշակույթին՝ հետագայում դրա մի մասը կազմելու հեռանկարով
- Աշխատանքային փորձի ձեռքբերում
- Հնարավորություն կողք-կողքի աշխատելու Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերության պրոֆեսիոնալների հետ և ձեռք բերելու պրակտիկ փորձ
Ինչպե՞ս ներկայացնել կրթաթոշակ ստանալու դիմում-հայտ
Դիմում-հայտը պետք է ներառի՝
- Դիմորդի ռեզյումեն
- Մոտիվացիոն նամակը (հակիրճ նկարագրելով՝ ինչո՞ւ եք որոշել մասնակցել մրցույթին և ի՞նչու հենց Դուք պետք է ստանաք կրթաթոշակը, ի՞նչպիսի ներդրում կարող եք ունենալ ԼԻԳԱ Ինշուրանս ընկերությունում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան և այլն):
- ՄՈԳ
- Առաջադրանք՝ կամ շարադրություն /эссе/ (1 էջի սահմաններում /800 սիմվոլ/), կամ տեսահոլովակ (5-7 րոպե տևողությամբ), կամ շնորհանդես (մինչև 15 slide) տրված թեմաներից ցանկացածի շուրջ։
Թեմաներ.
- Նոր պրոդուկտի առաջարկ՝ ներառելով բացառիկ վաճառքի առաջարկի գաղափարը (Unique selling proposition)
- Կատարել ՀՀ ապահովագրական շուկայում գործող ընկերությունների համեմատական վերլուծություն հետևյալ գործոններով /գործոններից մի քանիսով/՝ պրոդուկտներ, գին, սպասարկում, հուսալիություն, կայունություն, հեղինակություն, գտնվելու վայր, վաճառքի մեթոդ, գործարար իմիջ, ուժեղ կողմեր, թույլ կողմեր
- Ապագայի ապահովագրական ընկերությունը
- Ապահովագրական ընկերության հաճախորդների համար Mobile հավելվածի առկայություն։ Առավելություններ և ռիսկեր
- CRM համակարգի օգտագործմամբ ապահովագրական ընկերության հաճախորդների սպասարկման առավելությունները
- Ազատ թեմա ապահովագրության մասին
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել 1 փաստաթղթով։
Սեղմե՛ք ԴԻՄԵԼ կոճակը
Լրացրե՛ք Ձեր տվյալները և կցե'ք դիմում-հայտը /ռեզյումեն, մոտիվացիոն նամակը, ՄՕԳ և առաջադրանքը նույն փաստաթղթում/:
* "Աշխատավարձի տիպ" դաշտում ընտրեք "Ֆիքսված" , "Աշխատավարձի չափ" դաշտում նշեք ձեր ուսման վարձի չափը:
Ընտրության փուլերը
- Դիմում-հայտերի դիտարկում
- Խմբային հարցազրույց
- Անհատական հարցազրույց /պրակտիկ առաջադրանքներ/թեստեր
Մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 060 62-20-20 /ներքին հեռ. 1701 կամ 1720/: Եթե հեռախոսով խոսել չեք սիրում, ապա գրե՛ք Ձեր հարցը hr@ligainsurance.am հասցեին:
Եկե՛ք ծանոթանանք և բացահայտենք ձեր հնարավորությունները ԼԻԳԱ Ինշուրանսում....
Մենք սպասում ենք ձեզ։ ԴԻՄԵ՛Ք հենց հիմա։
Վերջնաժամկետ 15/10/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Կենտրոն, Երևան
Թափուր հաստիք
Ընդհանուր նկարագրություն
Որոնում եք փորձառու մասնագետի միանալու մեր հզոր թիմին:
Պարտականություններ
Ապահովել սերվերների օպերացիոն համակարգերի և կիրառական ծրագրային ապահովման գործընթացը, ինչպես նաև իրականացնել տվյալների բազաների ադմինիստրավորում
Ապահովել նոր սերվերային սարքավորումների տեղադրում և վերահսկել նրանց անխափան աշխատանքը:
Իրականացնել պահուստային կրկնօրինակման համակարգի ադմինիստրավորում և պահուստային կրկնօրինակների ստեղծում: Իրականացնել պահուստային կրկնօրինակից հիմնական համակարգ տվյալների վերականգնման և պահուստային համակարգին անցման գործընթացը:
Պահանջվող հմտություններ
Բարձրագույն կրթություն
ՏՏ բնագավառում նվազագույն 3-5 տարվա մասնագիտական փորձ
MS Windows Servers 2016/2019/2022 իմացություն
MS Active Directory, GPO իմացություն
MS Exchange 2016/2019 իմացություն
MS SQL Server 2012/2019 իմացություն
VMware ESXi իմացություն
TCP/IP, DNS, DHCP, FTP, VPN իմացություն
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
ՏՏ բնագավառում նվազագույն 1 տարվա կառավարման աշխատանքային փորձ
Լրացուցիչ պահանջներ
Linux (Debian, CentOS) իմացություն
Voip Systems ադմինիստրավորում
Ժամանակի արդյունավետ կառավարման և խնդիրներ լուծելու ունակություն
Հաղորդակցվելու գերազանց ունակություն
Թիմայնություն
Առաջնորդելու ունակություն
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Day-off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Հեռավար աշխատանքի ճկուն համակարգ
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /ներառյալ արտերկրի մասնագետների կողմից անցկացվող դասընթացները/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլնի կապակցությամբ:
Վերջնաժամկետ 30/09/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Կենտրոն, Երևան
Թափուր հաստիք
Ընդհանուր նկարագրություն
Մենք առաջարկում ենք ճկուն գրաֆիկով աշխատանք, որը կարող եք համատեղել կրթության կամ այլ աշխատանքի հետ։
Պարտականություններ
Երևան քաղաքի կենտրոնում ոտքով իրականացնել փաստաթղթային փաթեթների առաքումը նշված հասցեներով և ապահովել համապատասխան փաթեթների վերադարձն Ընկերություն:
Պահանջվող հմտություններ
Բարձրագույն կրթություն
Գրագետ խոսք
Հաղորդակցվելու գերազանց ունակություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի բավարար իմացություն
Սթրեսակայունություն
Բազային համակարգչային գիտելիքներ
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ/
Վերջնաժամկետ 28/09/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Կենտրոն, Երևան
Թափուր հաստիք
Ընդհանուր նկարագրություն
Պատասխանատու, կրեատիվ ու նպատակասլաց թեկնածուներին հրավիրում ենք միանալ մեր մեծ թիմին
Պարտականություններ
Ապահովագրական պայմանագրերի/լրացուցիչ համաձայնագրերի կնքում
Վաճառքների և փոխադարձ վճարումների գծով հաշվետվությունների/ակտերի կազմում
Բանկերի գործընկերներին մասնագիտական խորդատվության տրամադրում, հարցումների պատասխանում
Վաճառքի և պրոդուկտների շարունակական զարգացման և աճին ուղղված աշխատանքների իրականացում
Համագործակցության առաջարկների/պրեզենտացիաների կազմում
Վերակնքումների գործընթացի վերահսկում
Բանակցությունների վարում, նախագծերի քննարկում/իրականացում
Բանկերի գործընկերների հետ փաստաթղթաշրջանառության գործընթացի վարում, պայմանագրերի բնօրինակների ստացում/արխավիցում
Բաժնին առընչվող այլ աշխատանքների կատարում՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:
Պահանջվող հմտություններ
Բարձրագույն կրթություն
MS Office-ի լավ իմացություն, RGS Insurance-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց ունակություն
Ժամանակի արդյունավետ կառավարում և խնդիրներ լուծելու ունակություն
Պատասխանատվության զգացում
Սթրեսակայունություն
Ստեղծարար միտք:
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո,
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/,
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ,
Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր,
Ճկուն աշխատանքային գրաֆիկ /Հեռավար աշխատանքի ճկուն համակարգ,
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն,
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն,
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/,
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/,
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն,
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն,
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ:
Իմանալ ավելին
Հաստիքային աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում,
Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար,
Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում:
Վերջնաժամկետ 15/10/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Արաբկիր, Երևան
Ընդհանուր նկարագրություն
Աշխույժ և դրական մարդկանց առաջարկում ենք միանալ ապահովագրական խորհրդատուների մեր մեծ թիմին:
Աշխատանքի նկարագիրը
- Հաճախորդների ներգրավում
- Պայմանագրերի կնքում
- Վաճառքների իրականացում
- Խորհրդատվության տրամադրում
Մենք կարևորում ենք
- Գրագետ խոսքը
- Կյանքի հանդեպ դրական տրամադրվածությունը
- Մարդկանց հետ հաճույքով շփվելու պատրաստակամությունը
- Նպատակին հասնելու ունակությունը
- Սովորելու ցանկությունն ու ունակությունը
Ինչո՞ւ հենց այս աշխատանքը․
- Աշխատանքը գրասենյակային է
- Աշխատանքային գրաֆիկը ճկուն է
- Կարելի է համատեղել ուսման և/կամ այլ զբաղվածության հետ
- Աշխատանքը պայմանագրային հիմունքներով է
- Վարձատրությունը գործարքային է. եկամտի չափը կառավարում ես հե՛նց ինքդ
- Լավ հնարավորություն է աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ և գիտելիքները կիրառելու համար
- Լավ հնարավորություն է դառալու Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերության ներկայացուցիչ
Վերջնաժամկետ 01/10/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Արաբկիր, Երևան
Թափուր հաստիք
Ընդհանուր նկարագրություն
Եռանդուն, նպատակասլաց, կազմակերպչական ձիրք ունեցող թեկնածուներին հրավիրում ենք միանալ մեր հզոր թիմին:
Պարտականություններ
- Գյուղ.ապահովագրության զարգացման իրականացում մարզում
- Գործակալական խմբի /5-10 գործակալ/ համար նախատեսված վաճառքների պլանի կատարում
- Նոր գործակալների ներգրավում, ուսուցում, նրանց աշխատանքի կազմակերպում, և վերահսկում
- Անհրաժեշտության դեպքում անմիջական մասնակցություն հաճախորդի սպասարկման գործընթացին
- Խմբի վաճառքի գործընթացի կառավարում և ներքին հաշվետվությունների կազմում
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ակտիվ վաճառքների առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Ղեկավաման փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
- MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel/ լավ իմացություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Ապահովագրության ոլորտում աշխատելու ցանկություն
- Սովորելու ցանկություն
Արտոնություններ
- Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
- Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
- 24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
- Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ /Հեռավար աշխատանքի ճկուն համակարգ
- Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
- Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
- Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
- Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
- Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
- Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
- Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ
- Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
Վերջնաժամկետ 30/09/2023
Աշխատանքի գտնվելու վայրը Կապան, Uյունիք
Ընդհանուր նկարագրություն
ՈՂՋՈՒ՛ՅՆ, ԱՊԱԳԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ուրախ ենք, որ այցելել ես այս էջ։ Ցանկություն ունես աշխատելո՞ւ մեր Ընկերությունում: Իմացի՛ր, որ, միգուցե, մենք սպասում ենք ՀԵՆՑ ՔԵԶ։
Եթե այս պահին մեր թափուր հաստիքների ցանկում չգտար գիտելիքներիդ ու փորձառությանդ համապատասխան աշխատանք, ապա դիմի՛ր մեր ԱՊԱԳԱ ԹԱՓՈՒՐ հաստիքներից որևէ մեկին:
Սեղմի՛ր դիմել կոճակը և լրացրո՛ւ հայտի ձևը:
Անպայման նշի՛ր․
Ի՞նչ գիտելիքներ ունես,
Ինչո՞ւմ ես հատկապես փորձառու,
Ի՞նչ ես սիրում անել։
Նշի՛ր նաև աշխատանքի բոլոր ուղղությունները, որոնք գրավում են քեզ՝ անկախ այն բանից փորձ ունես, թե՝ ոչ։
Ուսանո՞ղ ես կամ նո՞ր ես ավարտել ԲՈՒՀ-ը, անպայման դիմի՛ր, եթե ունես մեծ ցանկություն սովորելու և փորձ ձեռք բերելու։
Հիշի՛ր, քո ներկայացրած տվյալները պահպանվում են մեր բազայում և համապատասխան թափուր հաստիքի կամ ծրագրի առկայության դեպքում, մենք կապ կհաստատենք ու միասին կքննարկենք մեր համագործակցության հնարավորությունները:
Սեղմի՛ր դիմել կոճակը և պատմի՛ր մեզ քո մասին։
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ՀԶՈՐ ԹԻՄԻՆ
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Ճկուն աշխատանքային գրաֆիկ /Հեռավար աշխատանքի ճկուն համակարգ
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /հայտնի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ
Վերջնաժամկետ 31/12/2031
Աշխատանքի գտնվելու վայրը Կենտրոն, Երևան