Բժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ
Էջը թարմացվել է 17.03.2023 08:31
Հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (pdf, 116 kb)
Լիազորագիր (msword, 42 kb)
Հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ (pdf, 119 kb)
Խորհրդատվական թերթիկ (pdf, 112 kb)
Համագործակցող բժշկական հաստատություններ ցանկ (pdf, 480 kb)
Բժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ
- Անձնագիր
- Ծննդյան վկայական
- Հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ
- Հետազոտության նշանակման թերթիկ
- Հետազոտության թերթիկ
- Բժշկական տեղեկանք, որը պետք է լրացված լինի բժշկի կամ բուժհաստատության ձևաթղթի վրա և ստորագրված լինի բուժող բժշկի կողմից: Տեղեկանքում պետք է նշված լինի`
- Ապահովագրված անձի անունը, ազգանունը,
- Ապահովագրված անձի` դիմելու ամսաթիվը,
- կատարված և/կամ նշանակված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները,
- վերջնական ախտորոշումը,
- նշանակված բուժումը (դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը):
- Էպիկրիզ (քաղվածք հիվանդության պատմությունից): Էպիկրիզը, որը պետք է ստորագրված լինի բուժող բժշկի կողմից և կնքված լինի բուժհաստատության կնիքով: Էպիկրիզում պետք է նշված լինի`
- Ապահովագրված անձի անունը, ազգանունը,
- Ապահովագրված անձի` դիմելու և դուրսգրման ամսաթիվը,
- կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները,
- վերջնական ախտորոշումը,
- նշանակված բուժումը (դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
- Դեղորայքի նշանակման թերթիկ (ախտորոշման առկայությունը պարտադիր է), որում պետք է նշված լինի`
- դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը
- Փոխանակման քարտ
- Ատամնաբուժության դեպքում.
- տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն կատարված բժշկական գործողությունները
- Վճարումը հավաստող ֆինանսական փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր, դրամ-արկղային մուտքի օրդերի անդորրագիր)
Բժշկական հատուցման դիմումը ներկայացվում է առցանց այստեղ։ Դիմումին կցվում են նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայտային փաստաղթղթերը պետք է ներկայացնել Ապահովագրողին բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 45 օրվա ընթացքում: Ապահովագրողի կողմից պահանջված լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են առցանց այստեղ։
Սուր հիվանդության կապակցությամբ նշանակված դեղորայքի ձեռքբերման կտրոնները կարող են ունենալ ոչ ավելի քան 5 օրվա վաղեմություն` նշանակման ամսաթվից հաշված:
Հայտի հետ կապված ընթացիկ հարցերի համար կարող եք աշխատանքային ժամերին (Երկ-Ուրբ, 9։00 – 18։00) զանագահարել Անձնական հայտերի կարգավորման կենտրոն 060 622222 հեռախոսահամարով: