ԱՊՊԱ պրոդուկտի նկարագրություն
Էջը թարմացվել է 12.05.2023 06:08
ԱՊՊԱ ապահովագրության պայմաններ (pdf, 1645 kb)
ԱՊՊԱ սակագներ (pdf, 404 kb)
Համաձայնեցված հայտարարագիր (pdf, 134 kb)
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու լիազորագիր անհատների համար (pdf, 38 kb)
Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը (msexcel, 16 kb)
Վերանորոգող կազմակերպություններ (pdf, 103 kb)
2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ:
Այսուհետ վարորդները կարող են ինքնուրույն լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, լուսանկարել պատահարը և հեռանալ դեպքի վայրից՝ առանց սպասելու ապահովագրական ընկերության կամ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի, եթե.
- ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, և երկուսից մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
- ՃՏՊ-ի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,
- Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնության դրա վերաբերյալ,
- Տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 դրամ:
Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք ներբեռնել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով.
Կարևոր է.
Այսուհետ բոլոր վարորդներին անհրաժեշտ է մեքենայում ունենալ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևաթուղթը: Ձեր հարմարության համար այն նույնպես տեղադրված է Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում այս հղումով: Կարող եք այն վերցնել նաև մեր ընկերության ցանկացած գրասենյակից կամ գործակալից:
Չմոռանաք, որ լրացված հայտարարագիրը և լուսանկարները պետք է փոխանցվեն տուժող վարորդին, իսկ նա պետք է դրանք ներկայացնի ապահովագրական ընկերություն 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Առաքում
Մենք կառաքենք Ձեզ ԱՊՊԱ պայմանագիրը (տուն կամ աշխատանքի վայր): Գործակալի այցելությունն անվճար է: Ծառայությունը տրամադրվում է բոլոր ցանկացողներին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ուղղակի զանգահարեք մեզ (012) 88-88-88: